սա նոր որակ է:
ծախվեցիր:
անտաղանդ:
մայրս քեզ ատում է:
հարստացել ես:
դուք լավագույն անգլիագիր գրողն եք:
կարելի՞ է ձեզ այցելել:
ես էլ եմ քեզ պես գրում, մենակ՝ ավելի լավ:
ինչի՞ ես BMW քշում:
ինչո՞ւ ավելի շատ ընթերցումներ չեք անում:
հլա դեռ կանգնո՞ւմ է:
ճանաչո՞ւմ եք Ալեն Գինսբըրգին:
ի՞նչ կարծիքի եք Հենրի Միլըրի մասին:
իմ նոր գրքի համար առաջաբան կգրե՞ք:
կից ուղարկում եմ Սելինի լուսանկարը:
կից ուղարկում եմ պապիկիս գրպանի ժամացույցը:
ուղարկածս ժակետը կինս է գործել՝ բավարական ոճով:
Միքի Րուրքի հետ հարբե՞լ եք:
ես 19 տարեկան աղջիկ եմ, կգամ կմաքրեմ ձեր տունը:
գարշահոտ շանորդի ո՞նց ես ասում թե Շեքսպիրը
անընթեռնելի է: Continue reading
Չարլզ Բուքովսկի. կարծիքներ իմ բանաստեղծությունների վերջին ժողովածուի մասին
04 Thursday Jun 2020
Posted in An Armenian Journalist's Notes

այնքան դավաճանություն, ատելություն, բռնություն
Հավերժական ֆաշիզմ կամ «ուր-ֆաշիզմ» հասկացությունը ներմուծել է Ումբերտո Էկոն՝ բնորոշելով ուլտրաաջ գաղափարախոսության տրանսմշակութային ֆենոմենը։ Էկոն շարադրել է արվեստում ֆաշիզմի այս տեսակը ճանաչելու 14 նշան․ եթե դրանք առկա են, ուրեմն՝ ահազանգ հնչեցնելու ժամանակն է․․․
Ճառն ընթերցվել է Դարթմըթի համալսարանի (Dartmouth College) շրջանավարտների համար 1989 թ. հուլիսին: Հարկ է նշել, որ Ի. Բրոդսկին որևէ կերպ այն չի վերնագրել: Ճառ-էսսեն «Boredom’s Uses» խորագրով առաջին անգամ հրապարակվել է «Dartmouth Alumni Magazine»-ում (Oct. 1989. PP. 30, 32-34), ապա «Listening to Boredom» վերնագրով վերատպվել «Harper’s»-ում (Vol. 290. No. 1738. March 1995. PP. 11-13): Եվ վերջապես «In Praise of Boredom» անունով լույս տեսել Brodsky J., On Grief and Reason: Essays (New York: Farrar, Straus and Giroux, 1995, PP. 104-114) էսսեների ժողովածուում, որից էլ և արվել է թարգմանությունը: